22 Օգս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը սպասարկում են ադրբեջանական շահերը․ ադրբեջանագետը՝ Ալիևի հայտարարության  մասին

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը սպասարկում են ադրբեջանական շահերը․ ադրբեջանագետը՝ Ալիևի հայտարարության մասին

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն ABC media-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որտեղ վերջինս նշել է, թե պետք է պատրաստ լինել նոր հակամարտության։ Մասնագետը կարծում է, որ խոսքը իրանա-իսրայելական հակամարտության մասին է, որտեղ Ադրբեջանն անկախ իր կամքից  պետք է ներգրավվածություն ունենա։

«Ինձ թվում է Ալիևը ի նկատի ունի Իրանի շուրջ զարգացումները, և բնական է, որ նա այդ պատերազմը բաց չի թողնի և կօգտագործի Հայաստանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար»,-ասել է Ադիբեկյանը։

Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ռազմական ոլորտում ծախսերը չեն ավելանալու, Ադիբեկյանը բացատրում է այսպես․

«Փաշինյանը խաղաղությամբ փորձում է քողարկել այն, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն այն աստիճանի է սնանկացել, որ ռազմական ծախսերի հնարավորություն, էլ չեմ ասում աճեցնելու, առհասարակ ծածկելու Հայաստանի Հանրապետության ռազմական ծախսերը, ոչ մի հնարավորություն չկա, և դա նա փորձում է մեզ մատուցել որպես խաղաղության պատրաստվելու միջոց։ Եվ այստեղ ես ոչ մի տարաձայնություն չեմ տեսնում Ալիևի և Փաշինյանի միջև, որովհետև Ալիևը լուծում է Ադրբեջանի խնդիրները և խոսում է Ադրբեջանի շահերից, Փաշինյանը կրկին խոսում է Ադրբեջանի շահերից, հետևաբար՝ Ալիևը խոսելով Ադրբեջանի շահերից զինում է Ադրբեջանը, իսկ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանի շահերից զինաթափում է Հայաստանը։ Ամեն ինչ գալիս, տեղն է ընկնում»,- նշել է Ադիբեկյանը։

Ռազմագերիներ