24 Օգս
2025
36° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կովկասը պատմականորեն Իրանի համար անվտանգության ռազմավարական բուֆեր է եղել․ Վելայաթի

Կովկասը պատմականորեն Իրանի համար անվտանգության ռազմավարական բուֆեր է եղել․ Վելայաթի

Կովկասը պատմականորեն Իրանի համար անվտանգության ռազմավարական բուֆերի դեր է ունեցել․ X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Նա ընդգծել է, որ Կովկասն այդ դերը կատարել է դեռևս Աքեմենյանների դինաստիայի պարսից արքա Կյուրոս Երկրորդ Մեծի ժամանակներից։

«Ըստ Հերոդոտոսի՝ Կովկասը միշտ եղել է Իրանի անվտանգության ծայրամասը Կյուրոսի ժամանակներից ի վեր, և նա այնտեղ ամբարտակ է կառուցել՝ կանխելու վայրի ցեղերի ներխուժումը»,- գրել է Վելայաթին։

Ռազմագերիներ