
Ալյասկայում Պուտինի և Զելենսկիի հանդիպման թեման չի քննարկվել. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ամերիկյան NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Ալյասկայում չի քննարկվել, թեման ավելի ուշ «անսպասելիորեն» բարձրացվել է։
«Այս լուրերը տարածում են հիմնականում Վլադիմիր Զելենսկին և նրա եվրոպացի հովանավորները։ Դա չի քննարկվել։ Թեման բարձրացվել է ավելի ուշ, կարելի է ասել՝ իմպրովիզացված, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա հյուրերի միջև կայացած հանդիպումից հետո», – ասել է նախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։