25 Օգս
2025
32° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հրետակոծել է Եմենի մայրաքաղաքը. զոհվել է վեց մարդ

Իսրայելը հրետակոծել է Եմենի մայրաքաղաքը. զոհվել է վեց մարդ

Իսրայելի և Եմենի պաշտոնատար անձինք հայտնում են, որ Իսրայելի զինված ուժերը հարվածել են Եմենի մայրաքաղաք Սանաային, երբ տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել Գազայի պատերազմային գործողությունների ֆոնին. գրում է Al Jazeera-ն:

Հուսի խմբավորման հետ կապ ունեցող Al Masirah TV – ի փոխանցմամբ՝ հարվածները թիրախավորել են Սանաայի նավթային ձեռնարկությունը և էլեկտրակայանը։ Իսրայելը հայտնում է, որ հարվածել է նաև Եմենի նախագահի պալատին, որը, իսրայելական կողմի պնդմամբ, գտնվում է «բանակային համալիրի» տարածքում։

Հարձակումների հետևանքով, ըստ Al Masirah-ի, սպանվել է առնվազն վեց մարդ, 86-ը վիրավորվել են։

Իսրայելական հարվածները տեղի են ունեցել, երբ հուսերը հայտարարել են Իսրայելի ուղղությամբ հրթիռային արձակման մասին՝ գործողություն, որը, ըստ նրանց, նպատակ ունի ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում իր կատարած վայրագություններն ու շրջափակումը դադարեցնելու համար։

«Հարձակումները իրականացվել են ի պատասխան հուսերի ահաբեկչական ռեժիմի բազմակի հարձակումների Իսրայելի պետական կառույցների և քաղաքացու նկատմամբ, ներառյալ երկրի տարածքի վրա հրթիռների և անօդաչուների արձակումը», – հայտարարել է Իսրայելի բանակը։

Ռազմագերիներ