
Հայ գործընկերոջս հետ Թրամփին Նոբելյան մրցանակի ենք առաջադրել․ Ալիևի հարցազրույցը՝ կետերով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին, որը կհեռարձակվի մյուս շաբաթ: Նախքան դա, հրապարակվել է մոտ երեք րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ Ալիևը մի քանի հայտարարություն է հնչեցնում: Ներկայացնում ենք դրանք կետերով:
- Հայ գործընկերոջս հետ նախագահ Թրամփին առաջադրել ենք Նոբելյան խաղաղության մրցանակի համար. նա իսկապես արժանի է:
- Նա (Թրամփը-խմբ․) հրաշք է գործել Աֆրիկայում, Ասիայում, Հարավային Կովկասում. սա նրա բնավորությունն է, նա ուզում է խաղաղություն:
- Նա լրիվ տարբերվում է ավանդական արևմտյան առաջնորդի կերպարից. շատ ընկերական է և մեծահոգի:
- Իմ քաղաքական վերաբերմունքը նրա հանդեպ միշտ դրական է եղել, նույնիսկ նրա առաջին ժամկետի ընթացքում, երբ չենք հանդիպել:
- Նրան զրկեցին ընտրվելուց՝ ընտրակեղծիքների պատճառով. նրանք գողացան նրա հաղթանակը:
- Այդ ժամանակ, երբ նա նախագահ չէր, պահեց արժանապատվությունը, ցուցաբերեց մեծ քաջություն և արժանապատիվ վարք: