25 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի վարչապետը նախատեսում է քվեարկության դնել կառավարության վստահության հարցը

Ֆրանսիայի վարչապետը նախատեսում է քվեարկության դնել կառավարության վստահության հարցը

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն պատրաստվում է Հանրապետության խորհրդարանում քվեարկության դնել կառավարության վստահության հարցը. փոխանցում է Le Figaro-ն:

«Ես խնդրել եմ Հանրապետության նախագահին հրավիրել խորհրդարանի արտահերթ նիստ, որի ժամանակ կառավարությունը կբարձրացնի վստահության հարցը», – հայտարարել է Բայրուն ասուլիսի ընթացքում:

Վարչապետի խոսքով՝ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին:

Բայրուն իր որոշումը հիմնավորել է տնտեսական ճգնաժամով, առաջին հերթին՝ պետական ​​պարտքի շարունակական աճով. նա հայտարարել է, որ Ֆրանսիայի պետական ​​պարտքը ամեն ժամ ավելանում է 12 միլիոն եվրոյով, իսկ պարտքն ընդհանուր առմամբ արդեն հասել է 3,4 տրիլիոն եվրոյի։

Ռազմագերիներ