25 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է տրամադրելու Եվրոպան. Թրամփ

Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է տրամադրելու Եվրոպան. Թրամփ

Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու է Եվրոպան, իսկ ԱՄՆ-ն ներգրավվելու է որպես աջակցող կողմ. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:

«Եվրոպան կտրամադրի անվտանգության նշանակալի երաշխիքներ, իսկ մենք կաջակցենք նրանց: Ես կարծում եմ, որ մենք կգանք համաձայնության, և մեծ խնդիր չի լինի: Մենք կաջակցենք նրանց, քանի որ ես ուզում եմ դադարեցնել մարդկանց մահերը», – ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունն ունի անձնական բաղադրիչ.

«Անկեղծ ասած, ես կարծում էի, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ամենահեշտը կլինի, բայց պարզվեց, որ այստեղ կա միջանձնյա լուրջ կոնֆլիկտ», – նշել է նա՝ հավելելով, որ Պուտինը չի ցանկանում հանդիպել Զելենսկիի հետ, քանի որ անձնական հակակրանք ունի վերջինիս նկատմամբ:

 

 

 

Ռազմագերիներ