25 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հենց հիմա Միքայել սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը «հուղարկավորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը․ Ռուբեն Մելիքյան

Հենց հիմա Միքայել սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը «հուղարկավորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան  էջում գրում է․

«Հենց հիմա, հենց էս պահին Միքայել սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը «հուղարկավորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը։

Պաշտպանները հինգ փաստարկ բերեցին՝ մեկը մյուսից հիմնավոր, առ այն, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի խուզարկությունը կատարվել է օրենքի կոպտագույն խախտումներով, ուստի պետք է ճանաչվի անթույլատրելի (դադարի ապացույց լինելուց)։ Մինչդեռ պաշտպանների փաստարկներից ոչ մեկը դատավորին «չհամոզեց», և նա դրանք բոլորը մերժեց խիստ «տարօրինակ» պարզաբանումներով։

Այս ամենն ավելորդ անգամ հաստատում է այն վարկածը, որ Միքայել սրբազանի մեղադրական դատավճիռն արդեն պատրաստ է։ Մնում է ավելացվի ամսաթիվը»։

Ռազմագերիներ