26 Օգս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում տեղի է ունեցել հայ ռազմագերիների շինծու գործով հերթական դատական նիստը

Բաքվում տեղի է ունեցել հայ ռազմագերիների շինծու գործով հերթական դատական նիստը

Ադրբեջանում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ անձանց գործով շինծու դատավարությունը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա դատական նիստին մասնակցել են այսպես կոչված «տուժածները». նրանք ցուցմունքներ են տվել Շուշիի ազատագրմանը հաջորդած իրադարձությունների և հայկական ուժերի «ռազմական հանցագործությունների» վերաբերյալ:

Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Ռազմագերիներ