26 Օգս
2025
32° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել զինվորի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ. հայտնի է՝ ինչ հոդվածով

ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել զինվորի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ. հայտնի է՝ ինչ հոդվածով

Գեղարքունիքի մարզում զինվորի հրազենային վնասվածքի ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով` այն է՝ առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Այս մասին ABC media-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ ընթանում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել Գեղարքունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին: Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը հոսպիտալացվել էր:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացրել էր, որ զինծառայողին վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում:

Ռազմագերիներ