26 Օգս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որ գնի ՀէՑ-ը. Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով

Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որ գնի ՀէՑ-ը. Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին.  ճեպազրույցի  առանցքային  կետերը ներկայացնում ենք ստորև.

  • Կապիտուալցիան շարունակական երևույթ է: Այդ  ընթացքը հնարավոր է կասեցնել, եթե փոխվի այդ թուղթը ստորագրած իշխանություն: Երբեք չենք ասել՝ պետք չէ Ադրբեջանի հետ բանակցել, իհարկե պետք է, բայց ոչ տարածքներ հանձնելով և կապիտուլիացիայով:
  • Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, իմպիչմենտի օրակարգն առկա է: Պայքարը չի կարող լինել անվստահության գործընթաց: Մեր օրակարգը անվստահություն հայտնելն է: Ինձ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցեր մի տվեք, Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ իմպիչմենտը մնում է մեր օրակարգում:
  • 2018-ի մասին ես այլևս չեմ խոսելու դա ասել եմ բազմիցս:Ես խոսել եմ մեկ անգամ՝ հարցազրույցում և խնդրում եմ՝ ինձ 2018-ի մասին այլևս հարցեր չուղղել:
  • Եթե եղավ ընդդիմադիր կոնսոլիդացիա, հաջողությունը գրեթե 100%-ով ապահովված է: Չենք կարող բացառել, որ մեզ միացողներ կլինեն: Ավելի լավ է մի ստորագրություն դնել, քան հավերժ անիծել այս իշխանություններին:
  • Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել գնել ՀԷՑ-ը ռուսական մեկ այլ ընկերությունից, որովհետև շատ վատ վիճակում էր ՀԷՑ-ը: Պետք էր մարդ, ով սրտացավություն կցուցաբերեր:
Ռազմագերիներ