
Լիբանանի կառավարությունը մտադրված չէ հրաժարվել «Հեզբոլլահ»-ի զինաթափման ծրագրից
Լիբանանի բանակը պետք է իրականացնի բոլոր ռազմականացված կառույցների, այդ թվում՝ շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափման ծրագիրը մինչև տարեվերջ. հայտարարել է Հանրապետության վարչապետ Նավաֆ Սալամը:
«Մենք չենք պատրաստվում հրաժարվել երկրում առկա բոլոր զենքերը պետության ձեռքում կենտրոնացնելու որոշումից», – ասել է նա՝ նշելով, որ իշխանության ընտրած ուղին հրամայական է Լիբանանի վերածննդի համար:
Ինչպես հայտնել է վարչապետը, զենքի փոխանցումը Լիբանանի բանակին արդեն մեկնարկել է. այն կիրականացվի փուլերով: Գործընթացի վերջնարդյունքը պետք է դառնա իսրայելական զորքերի դուրսբերմումը Լիբանանի հինգ հարավային շրջաննեից։
Միևնույն ժամանակ Սալամը նշել է Հանրապետության զինված ուժերին ռազմական և ֆինանսական աջակցության ավելացման անհրաժեշտությունը: