
Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության հերթական նիստը
Ադրբեջանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով դատավարությունը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա նիստում ցուցմունք են տվել այսպես կոչված «տուժածները», նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները:
Շինծու գործով հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 2-ին:
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։