27 Օգս
2025
30° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուսով եմ՝ Իրանը դաս է քաղել․ Ադրբեջանում Իսրայելի դեսպան

Հուսով եմ՝ Իրանը դաս է քաղել․ Ադրբեջանում Իսրայելի դեսպան

Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոնեն Կրաուզը APA-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմը պարտադրվել էր Իսրայելին, քանի որ երկիրն այլ ելք չուներ։

Դեսպանի խոսքով՝ տարիներ շարունակ Իրանի ռեժիմը հանդես է եկել Իսրայելի ոչնչացման կոչերով․ շքերթներում ցուցադրվել են «Մահ Իսրայելին» գրությամբ հրթիռներ, Թեհրանում տեղադրվել է ժամացույց, որն Իսրայելի ոչնչացման հետհաշրվարկն էր անում:

«Սա անտանելի սպառնալիք էր, և Իսրայելը պարտավոր էր քայլեր ձեռնարկել այն վերացնելու համար։ Հուսով եմ՝ Իրանը դաս է քաղել։ Եթե շարունակեն սպառնալ, Իսրայելը ստիպված կլինի նորից գործել», – նշել է նա։

Կրաուզը նաև ընդգծել է, որ Իրանը շարունակում է աջակցել իր դաշնակիցներին՝ Հեզբոլլահին, ՀԱՄԱՍ-ին և Հուսիներին։

«Նրանք շարունակ հարձակումներ են իրականացնում Իսրայելի վրա։ Վերջին օրերին հուսիները անօդաչուներ ու հրթիռներ ուղարկեցին Իսրայելի ուղղությամբ, և Իսրայելը ստիպված էր պատասխանել։ Այս գործողությունները կատարվում են Իրանի հրամաններով։ Եմենը չունի այդպիսի հրթիռներ արտադրելու տեխնոլոգիա, և ակնհայտ է, որ դրանք տրամադրում է Իրանը», – նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ Իրանը սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը և ինքնիշխանությանը, Իսրայելը շարունակելու է գործել․

«Իսրայելը չի կարող հանդուրժել անվտանգությանը սպառնացող վտանգները։ Իսկ եթե սպառնալիք չլինի, մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք։ Մենք ուզում ենք խաղաղ ապրել, դա է մեր միակ ցանկությունը», – ասել է դեսպանը:

 

Ռազմագերիներ