27 Օգս
2025
30° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան իր բոլոր նահանգներում ապաստարաններ կկառուցի

Թուրքիան իր բոլոր նահանգներում ապաստարաններ կկառուցի

Թուրքիան սկսել է ապաստարաններ կառուցել երկրի բոլոր 81 նահանգում. գրում է Middle East Eye-ը:

Ըստ լրատվամիջոցի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսին կաբինետի նիստի ժամանակ հավանություն է տվել նախագծին։ Այդ ժամանակ Իրանը և Իսրայելը պատերազմում էին, Իսրայելը հարվածում էր Իրանին, իսկ Թեհրանը պատասխանում էր բալիստիկ հրթիռներով։

Շինարարությունը կկատարի Թուրքիայի Կառուցողական Հանգույցների Դաշնային Կառավարման Ադմինիստրացիան (TOKI)։

Նախորդ ամիս, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պատրաստած զեկույցը, որը վերաբերում էր Իսրայելի 12-օրյա պատերազմին Իրանի հետ, խորհուրդ էր տվել կառավարությանը ստեղծել նախազգուշացման համակարգեր և կառուցել լավ ապահովված ապաստարաններ։։

Զեկույցում առաջարկվել էր օգտագործել խոշոր քաղաքների ստորգետնյա մետրոյի կայարանները: Թուրք պաշտոնյաները հատկապես տպավորված էին Իսրայելի խոշոր քաղաքներում գործող լայնածավալ ապաստարանների ցանցով, որը թույլ է տվել քաղաքացիական բնակչությանը պաշտպանվել:

Թուրքիան ներկայում չունի բավարար ապաստարանային ենթակառուցվածք, իսկ գոյություն ունեցող հարմարությունները չեն բավարարում հիմնական պահանջները։

Ռազմագերիներ