27 Օգս
2025
30° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն ասել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Նեթանյահուն ասել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայկական և ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն անձամբ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Բեթ-Դեյվիդը հարցրել է Նեթանյահուին, թե ինչու Իսրայելը դեռ չի ճանաչել Հայոց, ասորական և հունական ցեղասպանությունները, որոնք իրականացրել է Օսմանյան կայսրությունը՝ նկատի ունենալով, որ Հոլոքոստն արդեն ճանաչված է 193 երկրներում և դրա ժխտումը բազմաթիվ երկրներում քրեական պատասխանատվություն է նախատեսում։

Նեթանյահուն արձագանքել է՝ նշելով, որ Կնեսեթը նախապես ընդունել է որոշում, որը ճանաչում է այս ցեղասպանությունները, սակայն անձամբ դեռ չի հայտարարել որ ճանաչում է։ Հետո հավելել է. «Ես հենց հիմա արեցի դա»:

Բեթ-Դեյվիդը ընդգծել է, որ որպես հայկական և ասորական ծագում ունեցող անձ՝ այս հարցը իր համար կարևոր է, և շատ հայեր, ասորիներ և հույներ աշխարհում գնահատում են վարչապետի այս հայտարարությունը։

 

 

 

Ռազմագերիներ