27 Օգս
2025
34° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային դատական ատյաններում ՀՀ ներկայացուցչին ազատելը ևս Բաքվի պահանջն էր. ադրբեջանագետ

Միջազգային դատական ատյաններում ՀՀ ներկայացուցչին ազատելը ևս Բաքվի պահանջն էր. ադրբեջանագետ

Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն համաձայն է, այլ նաև կյանքի է կոչել Ադրբեջանի պահանջները. ABC media-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, որ հունվարին Հայաստանը դեմ է եղել ադրբեջանական 2 նախապայմաններին:

«Նիկոլ Փաշինյանը թափանցիկ է դարձրել երկրի սահմանները՝ քանդելով ՀՀ բանակը: Սրանից ավելի ինչպե?ս կարող էր Փաշինյանը բավարարել ադրբեջանական կողմի պահանջները: Չկա ոչ մի պայման, որ հնչել է Բաքվից և Փաշինյանի կողմից չի իրականացվել»,- ասել է ադրբեջանագետը:

Ադրբեջանագետի խոսքով՝ միջազգային դատական ատյաններում ներկայացուցչին ազատելը ևս Բաքվի հրահանգով է արվել:

«Եղիշե Կիրակոսյանին աշխատանքից ազատելը և այն, որ Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային դատական հայցերից, Ալիևի պահանջն է եղել, որը հայկական կողմը բավարարել է»,- ասել է Ադիբեկյանը:

Հիշեցնենք, որ Բայրամովը հայտարարել էր, թե Հայաստանը մինչև 2025 թվականի հունվար չի համաձայնել խաղաղության պայմանագրի որոշ դրույթերի հետ: Մասնավորապես դեմ է եղել այն կետերին, որոնք վերաբերել են դատարաններում հայցերի հետկանչմանը և սահմանին երրորդ ուժերի տեղակայմանը: Նրա խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը փոխվել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո։

«ԱՄՆ կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է Ադրբեջանի օրակարգը», – պնդել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հիշեցնելով Բաքվի մյուս պահանջի մասին՝ Ադրբեջանն ակնկալում է, որ Երևանը կփոխի Սահմանադրությունը։

 

Ռազմագերիներ