
Սեպտեմբերի 7-9-ը ամերիկյան պատվիրակությունը կայցելի Ադրբեջան
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Վաշինգտոնում ստորագրված Հուշագրով մեկնարկում է երկու երկրի տնտեսական և առևտրային գործակցության նոր փուլը. հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը:
Դեսպանատան տեղեկացմամբ՝ օգոստոսի 8-ին նախագահ Դոնալդ Թրամփը բանակցել է պատմական համաձայնագրի շուրջ, որով վերջնականապես կավարտվի Ադրբեջանի և Հայաստանի միջեւ տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։
«Նույն օրը Միացյալ Նահանգները և Ադրբեջանը ստորագրել են Հուշագիր՝ ստեղծելու ռազմավարական աշխատանքային խումբ, որը պետք է նախապատրաստի Ռազմավարական գործընկերության համաձայնագիր՝ նպատակ ունենալով խորացնել ԱՄՆ-ի և Ադրբեջանի տնտեսական կապերը։ Սա նշանավորում է մեր երկու երկրների տնտեսական և առևտրային համագործակցության նոր դարաշրջանի սկիզբը», – նշված է դեսպանատան հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 7-9-ը նախատեսված է ամերիկյան գործարար համայնքի պատվիրակության այցը Ադրբեջան։