27 Օգս
2025
29° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հայաստանի պատմություն» դասագրքում կուսակցական քարոզ չկա․ Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ կետերով

«Հայաստանի պատմություն» դասագրքում կուսակցական քարոզ չկա․ Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ կետերով

«Հայոց պատմություն» չունենք, «Հայաստանի պատմություն» է. Ժաննա Անդրեասյանը հունից դուրս է եկել մամուլի ասուլիսի ժամանակ։ Անդրեասյանի ասուլիսի հիմնական կետերը ներկայացնում ենք ստորև․

  • «Հայաստանի պատմություն» դասագրքում կուսակցական քարոզ չկա։ Խորհուրդ եմ տալիս վերհիշել մինչև 2018 թվականը Հայաստանի դպրոցներում տիրող իրավիճակը, երբ բոլոր տնօրենները «թաթախված էին քաղաքականության մեջ»։
  • Բուհերում 2025–26 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ կրճատվել է նախորդ տարվա հետ համեմատ։ Եթե 2024 թ–ին թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա ցուցանիշներով թափուր մնացած տեղերը 1174 է, անվճար կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվը` 219։
  • Սեպտեմբերի 1–ից առաջին դասարանցիները կսովորեն նոր Այբբենարանով։  Այս տարի կրթական նոր չափորոշիչով ենք աշխատելու առաջին դասարաններում։ Ուսուցման մեթոդներում նորություններ են առաջարկված։
  • 5-12-րդ դասարանի երեխաների համար դասագրքերի վարձավճարներից 3,000 դրամ հետ կվերադարձվի ծնողներին, եկամուտների համընդհանուր հայտարարագիրը լրացնելու դեպքում։
  • Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Թե՛ հուշահամալիրը, թե՛ թանգարանը ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են անհրաժեշտ աշխատանքներից հետո:
  • Հաշվի առնելով, որ առաջիկայում մեզ սպասվում են ընտրություններ, այս առիթն օգտագործելով ուզում եմ հայտարարել՝ կրթության ոլորտի մարդիկ պետք է կրթական հաստատություններում զբաղվեն կրթության գործընթացով և ցանկացած բան, որը խաթարելու է այս տրամաբանությունը, ստանալու է շատ խիստ հակազդեցություն, ընդհուպ մինչև այդ մարդկանց ազատում:
Ռազմագերիներ