28 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Նեթանյահուի հայտարարությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Նեթանյահուի հայտարարությունը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը ժխտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

«Նեթանյահուի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնություն է, որը նպատակ ունի քաղաքական երանգ հաղորդել անցյալի տխուր իրադարձություններին։ Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության մեջ իր դերի համար դատապարտված Նեթանյահուն փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։ Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որը չի համապատասխանում անցյալի իրական իրադարձություններին», – նշվել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Ռազմագերիներ