
Թրամփը կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել Ջորջ Սորոսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսին և նրա որդուն՝ ԱՄՆ-ում բռնի բողոքի ցույցերին աջակցելու համար։
«Ջորջ Սորոսը և նրա հրաշալի ձախ ծայրահեղական որդին պետք է մեղադրվեն Միացյալ Նահանգներում բռնի բողոքի ցույցերին աջակցելու համար», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ այլևս չի կարելի թույլ տալ, որ խելագարները քանդեն Ամերիկան՝ առանց նրանց շնչելու և ազատ լինելու հնարավորություն տալու։
«Սորոսը և նրա խելագար խմբակը հսկայական վնաս են հասցրել մեր երկրին», – ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նաև կոչ է արել միլիարդատիրոջ Արևմտյան ափին գտնվող ընկերներին զգույշ լինել, քանի որ ԱՄՆ կառավարությունը հետևում է։