
Գազայի տարածքից տարհանումն անխուսափելի է. ՑԱԽԱԼ-ի խոսնակ
Իսրայելական բանակի գործողությունն ախուսափելի է դարձնում Գազայի տարածքից բնակչության տարհանումը. հայտարարել է ՑԱԽԱԼ-ի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային:
«Գազա քաղաքի տարհանումն անխուսափելի է, ուստի հարավ տեղափոխվող յուրաքանչյուր ընտանիք կստանա ներկայումս նախապատրաստվող ամենաառատ մարդասիրական օգնությունը. իսրայելական բանակը սկսել է վրաններ տեղադրելու և մարդասիրական օգնության բաշխման համալիրների ստեղծման, ջրատարի երկարացման և այլ աշխատանքների համար տարածքներ պատրաստելու աշխատանքները», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
Նշենք, որ իսրայելական զորքերը մտել են Գազա քաղաքի՝ մինչ այդ ռազմական գործողությունների մեջ չներգրավված տարածք՝ ստիպելով տեղաբնիկներին լքել իրենց տները: