29 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՑԱԽԱԼ-ը հարվածել է հուսիների ռազմական օբյեկտներից մեկին

ՑԱԽԱԼ-ը հարվածել է հուսիների ռազմական օբյեկտներից մեկին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Եմենի մայրաքաղաք Սանայի մոտակայքում գտնվող հուսիական ռազմական օբյեկտի. հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:

«Քիչ առաջ ՑԱԽԱԼ-ը ճշգրիտ հարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի մոտակայքում գտնվող հուսիական ահաբեկչական ռեժիմի ռազմական օբյեկտին», – ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելական հեռուստաալիքներից մեկի հաղորդմամբ՝ հարձակման թիրախը հուսիական վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաներն էին։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը նշել է, որ իրենք վճռականորեն պայքարում են հուսիների դեմ՝ միաժամանակ ակտիվացնելով գործողություններն ընդդեմ ՀԱՄԱՍ խմբավորման:

Ռազմագերիներ