08 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել են Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերականգնելու գործընթացը. Reuters

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել են Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերականգնելու գործընթացը. Reuters

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթացը. հայտնում է Reuters-ը:

Սրան ի պատասխան՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը մեղադրել է եվրոպական տերություններին դիվանագիտությանը վնաս հասցնելու համար և խոստացել, որ Թեհրանը չի գնա զիջումների եվրոպացիների գործադրած ճնշման ներքո:

«Այս քայլը դիվանագիտության դեմ ուղղված գործողություն է, այլ ոչ թե դրա հնարավորություն։ Այնուամենայնիվ, եվրոպացիների հետ հետ բանակցությունները կշարունակվեն», – ասել է պաշտոնյան Reuters-ին:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն միևնույն ժամանակ նշել է, որ որոշումը չի նշանակում դիվանագիտության ավարտ:

Պատժամիջոցները վերականգնելու դրդապատճառը եվրոպական «եռյակ»-ի մտավախությունն է, որ պատժամիջոցների չկիրառման պարագայում հոկտեմբերի կեսերին իրենք կկորցնեն Թեհրանի նկատմամբ կրկին պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, որը վերացվել էր 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի շրջանակներում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ