
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ուղիղ երկխոսության՝ միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու համար. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ես կոչ եմ անում Իրանի առաջնորդներին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի երաշխավորեն, որ իրենց երկիրը երբեք միջուկային զենք չի ստանա, բռնեն խաղաղության ուղին և, որպես հետևանք, նպաստեն Իրանի ժողովրդի բարգավաճմանը», – նշել է Ռուբիոն։