29 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում հարցաքննվել են Արցախի նախկին նախագահները

Բաքվում հարցաքննվել են Արցախի նախկին նախագահները

Ադրբեջանում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ անձանց գործով շինծու դատավարությունը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվել են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրանք «ցուցմունքներ» են տվել Հայաստանից Արցախ զենքի մատակարարումների, նաև ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև համագործակցության վերաբերյալ:

Շինծու դատավարության հաջորդ նիստը տեղի կունենա վաղը:

Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Ռազմագերիներ