21 Սեպ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են մասնակցել ԱՊՀ աշխատանքներին. Անդրեյ Գրոզով

Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են մասնակցել ԱՊՀ աշխատանքներին. Անդրեյ Գրոզով

ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Անդրեյ Գրոզովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին հետաքրքրություն է առաջացնում. գրում է ТАСС-ը:

«Կցանկանայի ընդգծել, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմից մենք տեսնում ենք հետաքրքրություն մեր միության աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ», – ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե ինչպես են Հայաստանը և Ադրբեջանը գործակցում ԱՊՀ շրջանակներում, Գրոզովը նշել է, որ միության հարթակում բոլոր հարցերը փորձում են լուծել «բարեկամական միջավայրում և փոխադարձ հարգանքով»։

«Ռուսական կողմն էլ միշտ ձգտում է գործընկերներին ուղղորդել կառուցողական գործակցության։ Երկրները ինքնուրույն են որոշումներ կայացնում՝ առաջնորդվելով իրենց տեսակետներով, մասնակցել, թե՝ ոչ որոշ մարմինների աշխատանքին։ Սա նրանց ինքնիշխան իրավունքն է», – հավելել է Գրոզովը՝ մեկնաբանելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչների բացակայությունը ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստից նորմալ է և չի խանգարում գործընթացին։

 

Ռազմագերիներ