02 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան արդեն հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ. Գերմանիայի կանցլեր

Գերմանիան արդեն հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ. Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան Ռուսաստանի հետ արդեն իսկ հակամարտության մեջ է: Կանցլերը մեղադրել է Մոսկվային միջամտության համար՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։

Ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում կանցլերը նշել է, որ Ռուսաստանը մեղավոր է լարվածության էսկալացման համար և փորձում է միջամտել Գերմանիայի ներքին գործերին՝ սոցիալական ցանցերի միջոցով։ Մերցը նշել է, որ Ռուսաստանը «դանդաղեցնում է Գերմանիայի նշանակալի մասի կայունությունը», սակայն որևէ ապացույց չի ներկայացրել։

Կանցլերի խոսքով՝ Գերմանիայի հետախուզական ծառայությունները նրան պարբերաբար տեղեկացնում են Ռուսաստանի կողմից երկրի ենթակառուցվածքներին հասցված կիբերհարձակումների մասին, նաև Մոսկվայի այն փորձերի մասին, որոնք ուղղված են Գերմանիայում հանրային կարծիքի վրա ազդելուն։ Սակայն Մերցը չի նշել, թե կոնկրետ որ ենթակառուցվածքներ են ենթարկվել հարձակումների։

Ռուս պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան ոչ մի մտադրություն չունի Եվրոպական երկրներ գրոհելու։ Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդպիսի գործողությունները Ռուսաստանի համար որևէ իմաստ չեն ներկայացնում և ընդգծել, որ եվրոպական քաղաքական գործիչները գիտակցաբար գործածում են «ռուսական վտանգի» գաղափարը՝ վախեցնելու իրենց քաղաքացիներին և շեղելու ուշադրությունը ԵՄ ներքին խնդիրներից։

Ռազմագերիներ