
Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղությանը և զարգացմանը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ. գրում են թուրքական լրատվամիջոցները:
Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ՝ նշելով, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և կշարունակի իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։
Թուրքիայի նախագայը Ադրբեջանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է ներդրում ունենալ խաղաղության գործընթացում։ Նա կարևորել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ տարածաշրջանային զարգացման նախաձեռնությունների համակարգման անհրաժեշտությունը առաջիկա փուլում։
Էրդողանը հավելել է, որ երկու երկրները շարունակելու են քայլեր ձեռնարկել գործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ հատկապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։