01 Սեպ
2025
36° c ԵՐԵՎԱՆ
32° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության

Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հետագա բանակցությունների հաջողության վերաբերյալ՝ նշելով, որ Անկարան և Մոսկվան կայունության կարիք ունեն Կովկասում․ հաղորդել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

«Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության՝ նշելով, որ Կովկասում երկարաժամկետ կայունությունը համապատասխանում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերին», – նշվել է Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հրապարակված հայտարարությունում։

Էրդողանը կրկին նշել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել ուկրաինական հակամարտության ավարտին նպաստելու համար։ Նա հույս է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև Ստամբուլում կայացած բանակցությունները նպաստել են խաղաղության գործընթացին։

Ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Ռազմագերիներ