
Հաստատված խաղաղությունը պատմական շրջադարձ է․ Փաշինյանի ելույթը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը Չինաստանում անցկացվող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ունեցած իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի հետ ստորագրված խաղաղության փաստաթղթին, հայ-չինական հարաբերություններին և այլ հարցերի։ Ելույթի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
Հայաստան-Ադրբեջան
- Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, ինչը պատմական շրջադարձ է։
- Հիմա քննարկվում է տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը, ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը Հայաստանի տարածքով, փոխադարձ առավելություններով։
- Հռչակագրում համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, որի ճիշտ օգտագործումը նպաստում է կառուցողական մթնոլորտին։
- Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է հուշագիր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ներդրումային ծրագրի մասին։
- Ծրագիրը համահունչ է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և նպատակ ունի ստեղծել նոր լոգիստիկ հնարավորություններ տարածաշրջանի և ՇՀԿ երկրների համար։
Միջազգային համագործակցություն և բնապահպանություն
- Հայաստանը 2026-ին հյուրընկալելու և նախագահելու է ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17 համաժողովը։
- Հայաստանը պատրաստ է ակտիվորեն նպաստել կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական գլոբալ նպատակների իրականացմանը։
- Փաշինյանը կարևորել է բազմակողմ համագործակցությունը՝ որպես երկխոսության, հանդուրժողականության, փոխըմբռնման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնական գործիք։
Հայաստան–Չինաստան հարաբերություններ
- Փաշինյանը ողջունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Գլոբալ կառավարման նախաձեռնությունը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա։
- Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը Փաշինյանը կարևորել է որպես պատմական իրադարձություն։