02 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարդան Հարությունյանը կմնա կալանքի տակ․ ո՞վ է նա, ինչո՞վ է հայտնի և ինչո՞ւ կալանավորվեց այս փուլում

Վարդան Հարությունյանը կմնա կալանքի տակ․ ո՞վ է նա, ինչո՞վ է հայտնի և ինչո՞ւ կալանավորվեց այս փուլում

ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա»-ի վարչության նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, «Անանիա Շիրակացու» մեդալակիր Վարդան Հարությունյանը շարունակում է կալանքի տակ մնալ։ Նրան փողերի լվացման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար են մեղադրում։

2016 թվականին Վարդան Հարությունյանը նշանակվել էր Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո նրա անունը հայտնվել է նաև իրավական գործընթացների շրջանակում։ Այդ ընթացքում, սակայն, նա չէր կալանավորվել։ 2024 թվականի մայիսին դատախազությունը ներկայացրել է գույքի բռնագանձման պահանջ, որը ներառում է անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և այլ ակտիվներ։

Վարդան Հարությունյանն օգոստոսի 8-ին կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում։ Ուշագրավ է, որ կալանավորումից օրեր առաջ նա մասնակցել էր հաջակցություն գործարար Սամվել Կարապետյանի անցկացված ակցիային։

Ավելի ուշ՝ արդեն կալանավայրից, Հարությունյանն իր աջակցություն էր հայտնել Կարապետյանին և իր ձերբակալությունը պայմանավորել էր հենց նրան աջակցելու հանգամանքով։  «Պատիվ է Սամվել Կարապետյանի պես ընկեր ունենալը և հանուն նման ընկերոջ նաև զրկանքներ ու կալանք կրելը»,-հայտարարել էր Հարությունյանը:

Վարդան Հարությունյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 1-ին։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ Տնտեսագիտության թեկնածու է։ Հարությունյանը մասնագիտական գործունեությունը սկսել է 1994 թվականին՝ Աբովյանի թթխմորի գործարանից՝ որպես հերթափոխի պետ, այնուհետև՝ արտադրամասի պետի տեղակալ։ 1999-2000 թթ. զբաղեցրել է «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության պետի տեղակալի, ապա ծառայության պետի պաշտոնները։ Հարությունյանը 2009-2010 թվականներից նշանակվել է «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ՝ կոմերցիայի և արտաքին կապերի գծով, իսկ 2010-2011 թվականներին եղել է ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

2014-2016 թվականները Հարությունյանը ղեկավարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ որպես վարչության նախագահ և գլխավոր տնօրեն։ Նա նաև ընկերության տնօրենների խորհրդի անդամ է և վարչության անդամ։ Հենց «Գազպրոմում» էլ ձևավորվել էր ընկերությունը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ ՊԵԿ նախագահի պաշտոնում Վարդան Հարությունյանի նշանակումը հաջորդել է ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը՝ 2016 թվականին։

ՀՀ երրորդ նախագահի հրամանագրով վերջինս պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով։

Ռազմագերիներ