
Բաքուն մաքրում է արցախյան հակամարտության հետքերը
Արցախյան հակամարտության ընթացքում՝ 1992 թվականին, Ադրբեջանում և Հայաստանում տեղ գտավ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։ Ավելի քան 30 տարի կառույցը գործում է Արցախում, Հայաստանում և Ադրբեջանում։
Արցախյան առաջին պատերազմից հետո Կարմիր Խաչը տուժած քաղաքացիներին ապահովել է հոգեբանական, ֆինանսական, առողջապահական և կրթական օգնությամբ, նպաստել անհետ կորածների որոնմանը և ականներ պայթելու կանխարգելմանը։