02 Սեպ
2025
34° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախ հավաքական վերադարձը պետք է դարձնել պետական քաղաքականության առանցք. Genesis Armenia

Արցախ հավաքական վերադարձը պետք է դարձնել պետական քաղաքականության առանցք. Genesis Armenia

Genesis Armenia ուղեային կենտրոն/ հիմնադրամը հայատարարություն է տարածել, որտեղ նշված է, որ  Արցախ հավաքական վերադարձը անհրաժեշտ է դարձնել պետական քաղաքականության առաջնահերթություն:

Այսօր, երբ արցախահայությունը բռնի տեղահանված է, Հայաստանի առաջնային խնդիրն այլևս միայն հիշողության պահպանումը չէ, այլ՝ վերադարձի գործնական կազմակերպումը։ Արցախի անկախության իրավունքը չի կարող կասկածի տակ դրվել․ այն ամրագրված է միջազգային իրավունքի հիմունքներով և ապահովված է ժողովրդի կամարտահայտությամբ։

Genesis Armenia ուղեղային կենտրոնը մշակել է հավաքական տունդարձի համապարփակ ծրագիր, որը ներառում է իրավական, քաղաքական, անվտանգային և մարդասիրական քայլերի համակարգ։ Այս ծրագիրը պետք է դառնա համազգային օրակարգ և գործադրվի պետական մակարդակով։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը դադարեցնել պարտվողական և պառակտիչ մոտեցումները և Արցախի վերադարձը դարձնել պետական քաղաքականության առանցք։

Իսկ միջազգային կառույցները պետք է դուրս գան հերթապահ հայտարարություններից և գործնական քայլերով աջակցեն Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձին։

Արցախի վերադարձը պարզապես պատմական արդարության վերականգնում չէ։ Այն մեր ապագայի, պետականության և ինքնության պահպանման ճանապարհն է, որի ուղղությունը չպե՛տք է փոխել և ոչ մի պարագայում։

Ռազմագերիներ