
Ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել
Երեքշաբթի ոսկու գինը գերազանցել է մեկ ունցիայի համար 3500 դոլարը` նոր ռեկորդ սահմանելով․ գրում է CNN-ը։
Նշվում է, որ թանկարժեք մետաղի գինը հասել է 3,508.50 դոլարի՝ մեկ ունցիայի համար։ Այս տարի ոսկու ձուլակտորի գինը մինչ օրս աճել է ավելի քան 30%-ով։
«Տնտեսական ավելի թույլ ֆոնը և ԱՄՆ-ում տոկոսադրույքների իջեցման սպասելիքները հանգեցնում են թանկարժեք մետաղների գների աճին։ Մեկ այլ գործոն է դոլարային ակտիվների նկատմամբ վստահության ճգնաժամը, որը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Դաշնային պահուստային համակարգի անկախության վրա հարձակումով», – ասել է Capital.com ֆինանսական շուկայի վերլուծաբան Քայլ Ռոդդան: