03 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից. Ալի Լարիջանի

Իրանը չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից. Ալի Լարիջանի

Թեհրանը չի հրաժարվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների շարունակությունից, սակայն Վաշինգտոնը անընդունելի պայմաններ է դնում. հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«ԱՄՆ-ի հետ բանակցությունների ճանապարհը դեռ փակ չէ, սակայն ամերիկացիները միայն խոսքերով են կողմ բանակցություններին. միևնույն ժամանակ նրանք չեն նստում բանակցային սեղանի շուրջ՝ անհիմն մեղադրելով Իրանին դրա համար», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Լարիջանիի խոսքով՝ Իրանը կառուցողական երկխոսության կողմնակից է։

«Դնելով անիրագործելի պահանջներ, ինչպիսիք են հրթիռային ծրագրի սահմանափակումները, նրանք հող են նախապատրաստում հետագա բանակցությունների բացառման համար», – եզրափակել է Լարիջանին։

Ռազմագերիներ