
Իսրայելում պահեստազորի զինծառայողների զորահավաք է մեկնարկել
Իսրայելական բանակի պահեստազորայինները սկսել են ներգրավվել Գազայում լայնածավալ գործողությանն ընդառաջ անկացվող զորահավաքին. հայտնում է France 24-ը:
Երուսաղեմում կայացած միջոցառման ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է «տասնյակ հազարավոր պահեստազորայինների» զինվորագրման մասին.
«Տասնյակ հազարավոր պահեստազորայիններ լքել են իրենց տները՝ ներգրավվելու բոլոր պատանդների վերադարձի ապահովման և ՀԱՄԱՍ-ի չեզոքացման գործին», – հայտարարել է նա։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ զորահավաքի առաջին փուլում բանակի շարքեր է վերադարձել 40,000 պահեստազորային: