02 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դաշնակցությունն անձ չէ, որ փակեն, գաղափարախոսություն է․ Իշխան Սաղաթելյան

Դաշնակցությունն անձ չէ, որ փակեն, գաղափարախոսություն է․ Իշխան Սաղաթելյան

Գլուխները պատին են տվել․ այսպես արձագանքեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Արցախ վերադարձի համար հանրահավաք իրականացնելուց հետո Դաշնակցությունը փակելու իշխանության փորձի մասին խոսակցություններին:

«Դաշնակցությունն անձ չէ, որ փակեն, Դաշնակցությունն էություն է, բովանդակություն է, գաղափարախոսություն է։ Բա որ Դաշնակցությունն այս գաղափարը չպահի, ո՞վ է անելու։ Մենք ունենք այդ պատասխանատվությունը մեր ժողովրդի, մեր անցյալի ու ապագայի նկատմամբ»,-ասել է Սաղաթելյանը։

Անդրադառնալով Արցախ վերադարձի հավանականությունը՝ Սաղաթելյանը նշել է, որ այս իշխանության  գոյության պայմաններում որևէ հույս չկա։

«Նիկոլ Փաշինյանը, լվանալով Էրդողանի և Ալիևի արյունոտ ձեռքերը, փորձում է արդարացնել Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումն ու ցեղասպանությունը, ինչպես նաև մեր կորուստները դարձնել անդառնալի։ Այդ գիծը դեռ չենք անցել, հնարավորություն կա։ Առաջինը պետք է աշխարհին ցույց տալ, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, այդտեղից բխեցնել հավաքական վերադարձը։ Սրանց պարագայում ոչ միայն վերադարձի հույս չկա, սրանց պարագայում Հայաստանն ապահովելու հույս չկա։ Սրանք նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրում են, ասում են՝ ճար չկար, պատերազմում դավաճանաբար պարտվում ենք, ասում են՝ ճար չկար, թշնամուն բերում, նստացնում են Ջերմուկի սարերին, ասում են՝ չար չկար։ Միշտ էլ ճար կա, անճարների, դավաճանների, երկիր քանդողների համար ճար չկա։ Մենք սրանից վատ օրեր էլ ենք ունեցել, էս ժողովրդին հերիք է խեղճացնեք, նվաստացնեք։Օդից չենք իջել, հասկանում ենք իրավիճակը տարածաշրջանում, բայց զիջումներով խաղաղության չենք հասնի։ Սրանք չեն հասկանում, որ Թուրքիան ու Ադրբեջանը հայկական ինքնության հետ խնդիր ունեն»,-ասել է նա։

Ռազմագերիներ