
Սկանդալային պատմություն՝ աշակերտների սեղանին
Նոր ուսումնական տարի` պատմության նոր դասագրքերով. 9-րդ դասարանցիների սեղանին դրված դասագրքում մեկ տողով անդրադառնում են 44-օրյա պատերազմին, արդյունքն էլ նշում՝ Արցախի Հանրապետությունից Քարվաճառի, Բերձորի, Ակնայի` Ադրբեջանին` իբր վերադարձնելու մասին։
«ԼՂ հայաթափում» ենթավերնագրում 7 տողով ամփոփել են Արցախի հայաթափումն ու նշել՝ Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթը ստորագրել է ԼՂՀ նախագահը։