
ՀՀ–ում բուժաշխատողների նկատմամբ բռնությունը կքրեականացվի
ՀՀ–ում բուժաշխատողի նկատմամբ բռնությունը կքրեականացվի. այսօր պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը` ներկայացնելով նախագիծը։
Նա տեղեկացրել է, որ այս նախագծի համահեղինակներ էին նաև Արսեն Թորոսյանն ու Արեն Մկրտչյանը, սակայն նրանք հիմա տեղափոխվել են գործադիր մարմին։
Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
«Նախագծի վերաբերյալ քննարկումները տեղի են ունեցել մի շրջանում, երբ շատ հաճախակի էին բուժաշխատողների վրա հարձակումները, նրանց գործունեությունը խոչընդոտելու դեպքերը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականից մինչև 2025 թվականները արձանագրվել է բուժաշխատողների նկատմամբ բռնության 27 դեպք։ Գործող օրենսգիրքը նման դեպքերն ընդհանուր հոդվածներով է կարգավորում, բայց մենք կարևորում ենք առանձին հոդվածի սահմանումը, որը կարտացոլի այդ հանցագործությունների առանձնահատուկ բնույթը և բուժաշխատողների պաշտպանության անհրաժեշտությունը»,-նշել է պատգամավորը։
Նախագծով նախատեսվում է, որ բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքով՝ առավելագույնը 100 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմանբ՝ առավելագունը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժակետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամեկտով։ Եթե բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտումը բռնության սպառնալիքով է, պատիժը կարող է լինել մինչև երկու տարի ազատազրկում։ Նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում։