03 Սեպ
2025
33° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեկինը ցուցադրել է աշխարհի ցանկացած կետ հասնող միջուկային հզորությամբ հրթիռը՝ DF-5-ը

Պեկինը ցուցադրել է աշխարհի ցանկացած կետ հասնող միջուկային հզորությամբ հրթիռը՝ DF-5-ը

Չինաստանի բացառիկ ռազմական ցուցադրությունից հետո աշխարհի ուշադրությունը սևեռվել է «Դոնֆեն 5» կամ ինչպես հայերենում կհնչեր՝ «Արևելյան քամի 5» չինական ռազմավարական միջուկային միջմայրցամաքային հրթիռի վրա։ Այդ զենքի ոչնչացման շառավիղը ծածկում է ամբողջ մոլորակը, ինչն էլ դա դարձնում է աշխարհի ռազմավարական անվտանգության կարևոր գործիքներից մեկը։

«Դոնֆեն 5»-ը Չինաստանի երկրորդ սերնդի, երկաստիճան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է։ Նրա երկարությունը 32,6 մետր է, տրամագիծը՝ 3,35 մետր, իսկ քաշը՝ 183 000 կիլոգրամ։ Թռիչքի հեռավորությունը գնահատվում է 13 000–16 000 կմ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ մինչև 20 000 կմ, ինչը հնարավորություն է տալիս հրթիռին հասնել աշխարհի գրեթե ցանկացած կետ։

Հրթիռն առաջին անգամ փորձարկվել է կատարել 1971 թվականին, իսկ 10 տարի անց դարձել է կիրառելի: Միակ խոչընդոտը հեղուկ վառելիքով լիցքավորման երկար տևողությունն է՝ 30–60 րոպե։

Այս հրթիռն առանձնանում է բարձր արագությամբ, ճշգրիտ կառավարմամբ և կարող է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ։

Դոնֆեն 5-ի նախատիպը «Դոնֆեն 31»-ն էր։

1996 թվականին տեղեկություն հայտնվեց հրթիռների շահագործման դադարեցման մասին, սակայն 2006–2007 թվականներին չինական ֆորումներում կրկին հայտնվեցին տվյալներ և լուսանկարներ, որոնք ընդգծում էին նոր հրթիռի՝ մինչև 3200 կմ հեռահարությունը և մի քանի միջուկային գլխիկ կրելու հնարավորությունը:

Այսօր «Դոնֆեն 5»-ը Չինաստանի ռազմամթերքի կարևոր «զարդն» է, որը զարմացնում ու վախեցնում է աշխարհի շատ պետությունների ռազմական շրջանակներին։

 

Ռազմագերիներ