03 Սեպ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն Պեկինում ստորագրել են «ճանապարհային քարտեզ»՝ միավորումների միջև համագործակցությունը զարգացնելու համար

ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն Պեկինում ստորագրել են «ճանապարհային քարտեզ»՝ միավորումների միջև համագործակցությունը զարգացնելու համար

Պեկինում ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և ՇՀԿ+ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության ավագ վարչական պաշտոնյաների հանդիպում. գրում է Интерфакс գործակալությունը՝ հղում տալով ՀԱՊԿ մամուլի ծառայությանը։

Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։

«Կայացել է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարների համատեղ հայտարարության ստորագրման արարողությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի և Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է, որ «մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային իրավիճակի արդիական հարցերի, ինչպես նաև երեք կազմակերպությունների գործունեության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ»։ «Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման, ինչպես նաև նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու առաջարկներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Միաձայն կարծիք է հայտնվել, որ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն կոչված են ավելի ու ավելի մեծ դեր խաղալու համաշխարհային խաղաղության և տարածաշրջանային անվտանգության պահպանման, անկայունության կանխարգելման գործում։ Նշվել է եվրասիական նոր անվտանգության ճարտարապետության ձևավորման, տնտեսական համագործակցության զարգացման և մշակութային ոլորտում փոխգործակցության վրա կենտրոնացումը։ Հաստատվել է Եվրասիայի զարգացման կենտրոնների միջև ինտեգրացիոն նախագծերի համադրման և հարաբերությունների ներդաշնակեցման ապահովման մտադրությունը», – ասվում է ՀԱՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ռազմագերիներ