
ՌԴ-ն միշտ դեմ է եղել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, բայց ոչ՝ ԵՄ-ին․ ՌԴ նախագահի հիմնական հայտարարությունները՝ կետերով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցի ամփոփման շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի հետ պատերազմին։
Ասուլիսի կարևոր կետերը ներկայացնում ենք ստորև․
- Ռուսաստանի նախագահը Զելենսկիին հրավիրել է Մոսկվա, եթե նա պատրաստ լինի հանդիպմանը։
- Թրամփը Պուտինին խնդրել է հանդիպել Զելենսկիի հետ։
- Պուտինը նշել է, որ երբեք չի բացառել Զելենսկիի հետ հանդիպման հնարավորությունը, բայց նրա հետ ներկայիս կարգավիճակում հանդիպում անցկացնելը «ոչ մի տեղ տանող ճանապարհ» է։
- Ուկրաինան իրավունք ունի ընտրել իր անվտանգության համակարգը, բայց չպետք է դա անի Ռուսաստանի հաշվին։
- Ռուսաստանի Դաշնությունը միշտ դեմ է եղել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, բայց ոչ՝ ԵՄ-ին։
- «Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը տարածքների դիմաց» հարցը երբեք չի բարձրացվել։
- Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ընթացքում պայքարում է ոչ այնքան տարածքների, որքան՝ մարդկանց իրավունքների համար։