03 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը անընդունելի առաջարկներ է անում. Ուկրաինայի արտգործնախարարը՝ Մոսկվայում հանդիպման հրավերի մասին

Պուտինը անընդունելի առաջարկներ է անում. Ուկրաինայի արտգործնախարարը՝ Մոսկվայում հանդիպման հրավերի մասին

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան արձագանքել է Մոսկվայում Պուտին-Զելենսկի հանդիպում անցկացնելու ՌԴ նախագահի հրավերին՝ հայտարարելով, որ Ռուսաստանի առաջնորդի առաջարկն անընդունելի է.

«Այս պահին առնվազն յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը՝ Ավստրիան, Սուրբ Աթոռը, Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք պետություններ. սրանք լուրջ առաջարկներ են, և նախագահ Զելենսկին պատրաստ է նման հանդիպման ցանկացած պահի։

Այնուամենայնիվ, Պուտինը շարունակում է մոլորեցնել բոլորին՝ գիտակցաբար անելով անընդունելի առաջարկներ», – գրել է Սիբիհան X-ի իր միկրոբլոգում:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը կսկսի լուրջ վերաբերվել բանակցություններին միայն ճնշման ուժեղացման պարագայում:

Ռազմագերիներ