04 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնարավոր է` Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին հանդիպեն Վիեննայում. Գրոսի

Հնարավոր է` Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին հանդիպեն Վիեննայում. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ քայլեր են արվում առաջիկա օրերի ընթացքում կազմակերպել կառույցի ներկայացուցիչների հանդիպումը իրանական կողմի հետ: Նա այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությանը։

«Տեսչական այց կատարելու համար փորձում ենք նոր հանդիպում անցկացնել, գուցե այստեղ՝ Վիեննայում։ Շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք համաձայնեցնել դա մինչև հաջորդ շաբաթ», – ասել է Գրոսին։

Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հարստացված ուրանի պաշարների տեղափոխվման մասին տվյալներ չունի, և դա պետք է ստուգել:

Ռազմագերիներ