24 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց կոտրել հայ ժողովրդի դիմադիրությունը, չնայած կորուստներին՝ մարդիկ չեն հանձնվում․ Տիգրան Աբրահամյան

Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց կոտրել հայ ժողովրդի դիմադիրությունը, չնայած կորուստներին՝ մարդիկ չեն հանձնվում․ Տիգրան Աբրահամյան

Ալիևյան ռեժիմի տարբեր առանցքային դեմքեր, Հայաստանը հիշատակելիս
կամ Հայաստանի ու Արցախի դեմ որևէ հայտարարություն անելիս, շարունակում են թիրախավորել
3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին․ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ
ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Մեծ առումով, սա բացի ադրբեջանական իշխանության դառը հիշողությունների,
այլ նաև ներքին վախերի մասին է խոսում:

Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը
կոտրել ու չնայած ծանր կորուստներին, Հայաստանում ու Արցախում ապրող մարդիկ չեն հանձնվում:

Բնական է, որ փաշինյանական իշխանությունը ադրբեջանցիների համար
առանձնապես ո´չ մրցակից է, ո´չ էլ թշնամի, այլ պատմական նվեր, որի միջոցով ու որի օգնությամբ
Ալիևը հերոսանում է, իսկ ախորժակը նոր թափով բացվում», – գրել է նա: