04 Սեպ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոռին ու Արմավիրը նոր մարզպետ ունեն

Լոռին ու Արմավիրը նոր մարզպետ ունեն

ԱԺ–ում մանդատը վայր դրած ՔՊ–ական Արեն Մկրտչյանն նշանակվեց Լոռու,  իսկ Մեծամոր համայնքի նախկին ղեկավար Վահրամ Խաչատրյանը` Արմավիրի մարզպետ: Որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Լոռու մարզպետի պաշտոնը թափուր էր հունիսի 2-ից` նախկին մարզպետ Արամ Ղազարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո։ Նոր մարզպետը՝ Արեն Մկրտչյանը նախկին պատգամավոր է,  33 տարեկան։

Արմավիրի նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանը 41 տարեկան է։ Նա նախկին ՀՀԿ–ական է, որը 2018 թվականին` Փաշինյանի իշխանության գալուց հետո դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀԿ–ին:

Ռազմագերիներ