
Մոսկվան զգուշավոր լավատեսությամբ է մոտենում Բաքվի և Երևանի միջև նախաստորագրված համաձայնագրին․ Օվերչուկ
Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է մոտենում Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Դա տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ներդրում է. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի նիստում։
Նա նաև անդրադարձել է ՀՀ-ՌԴ առևտրային փոխգործակցությանը։ Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ Հայաստանի հետ առևտուրը տարեվերջին կիսով չափ կնվազի 2024 թվականի համեմատ։
«Այսինքն, եթե անցյալ տարի այն կազմել է 12,4 միլիարդ դոլար, ապա այս տարի այն, հավանաբար, կկազմի մոտ 6 մլրդ, գուցե մի փոքր ավելի», – նշել է փոխվարչապետը։