04 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
26 երկիր պատրաստ է ներգրավվել Ուկրաինայում անվտանգության ուժերի ձևավորման գործում․ Մակրոն

26 երկիր պատրաստ է ներգրավվել Ուկրաինայում անվտանգության ուժերի ձևավորման գործում․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 26 երկիր պատրաստակամություն է հայտնել կամ զորքեր ուղարկել, կամ որոշակի միջոցներ տրամադրել Ուկրաինայում անվտանգության ուժերին աջակցելու համար. փոխանցում է Українська правда-ն:

«Մենք երկար ճանապարհ ենք անցել, մեր շտաբերի պետերը սերտորեն համագործակցել են, և այսօր կարող եմ ասել՝ մենք պատրաստ ենք. այսօր սեղանին ունենք 35 առաջնորդի քաղաքական, ռազմական առաջարկ՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նրա խոսքով՝ անվտանգային երաշխիքների բլոկը բաղկացած է երկու տարրից. նախևառաջ կոալիցիայի անդամները ցանկանում են Ուկրաինային հնարավորություն տալ վերականգնելու բանակը, որպեսզի այն կարողանա կանխել ցանկացած հնարավոր ագրեսիա։

Երկրորդ տարրը անվտանգության ուժերի տեղակայումն է.

«Այսօր 26 երկիր պաշտոնապես պարտավորվել է կա՛մ զորախումբ ուղարկել Ուկրաինա, կա՛մ որոշակի միջոցներ տրամադրել այս կոալիցիային աջակցելու համար՝ ծովում կամ երկնքում անվտանգությունն ապահովելու համար», – հայտարարել է Մակրոնը։

Ռազմագերիներ