05 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից. Թաթոյան

Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.

«Երեկվանից իշխանությանը հանգիստ չի տալիս Ադրբեջանի իրական մտադրությունների մասին իմ փաստարկված կարծիքը. այն ջուրն է գցում ՔՊ-ի իշխանության ֆեյքաբուծարանի ստեղծած «իրականությունը»։

Սա է ՔՊ-ի ոճը` կոծկել, թաքցնել իրականությունը, թիրախավորել, հայհոյել ու վիրավորել մարդկանց, ովքեր խոսում են փաստերով, աշխարհից ու մեր հասարակությունից թաքցնել իրականությունը ու թմրեցնել, որ որևէ մեկը չիմանան իրենց սխալների մասին:

Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, որի իրակագործման համար հատուկ ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջան» համայնք ՀԿ, որի ղեկավարը պատգամավոր է:

Ընդ որում, այդ կառույցը ստեղծվել է հենց Ադրբեջանի նախագահի ուղիղ հրահանգով ու հենց այն նպատակի համար, որ դա ներկայացնի` իբրև հասարակական միավոր, որ թաքցնի իշխանության ուղիղ առնչությունը այդ միավորին, որ ստեղծի հումանիտար շղարշ ու այդպես առաջ տանի իր զավթողական ծրագրերը: Զուգահեռ, շարունակվում է ռասիզմի ու թշնամանքի պետական քաղաքականությունը մեր նկատմամբ:

Հ.Գ. ՔՊ-ի այսօրվա խուժանի պահվածքով որոշ պաշտոնյաներին` միայն նման լկտի բառապաշարի էլ ընդունակ եք, ամեն երկրորդ բառը հայհոյանք կամ վիրավորանք է, բայց չփորձեք մոլորեցնել մեր ժողովրդին, չեք կարողանալու ձեր կեղտոտ բառապաշարով կոծկել երկրի կառավարման ձեր ձախողումները»:

Ռազմագերիներ